Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 նոյեմբերի 2025 թ.

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԵՐԿՐԱՁԱՓԱԿԱՆ ՏԵՍՔԸ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 35-րդ  հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին  թիվ 698-Ն որոշմամբ,  և հիմք ընդունելով սեփականատեր <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ>>ՀԿ-ի լիազոր ներկայացուցիչ Արայիկ Կեսոյանի դիմումը, «Գեոլենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասերի հատակագծերը`

1. Կատարել Ծաղկաձոր  համայնք,քաղաք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց, 35/4  հասցեում գտնվող <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ>>ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, միավորման արդյունքում առաջացած 591.44707 հա մակերեսով, (07-005-0030-0114,0115 կադաստրային ծածկագրերով) հողամասի սահմանների և երկրաչափական տեսքի ուղղումը:

2. Քանի որ հողամասերի գծային չափերը նախկինում սխալ են պատկերվել,  հիմք ընդունել և հաստատել փաստացի օգտագործվող տարածքի չափագրման հիման վրա «Գեոլենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված հատակագծերը:

3.Սույն որոշումը ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում, իրավունքի պետական գրանցում կատարելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արա Մեսրոպյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner