Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին օրենքի>> 57-րդ հոդվածի 1-ին մասով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ 1. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 09-ի <<Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների 2021 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 64 որոշման հավելվածի 2-րդ տողի <<Համայնքի ղեկավարի տեղակալ>> բառերը փոխարինել <<Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ>> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |