Ղեկավարվելով << Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ՝ 1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի ․ Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 01-ի «Ծաղկաձոր համայնքի «Ծաղկաձոր կոմունալ տնտեսություն»համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների քանակը հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին » N 127 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1; 2․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 1-ի «Ծաղկաձոր համայնքի «Արծափ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների քանակը հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին » N128 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 2 ։ 3․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 1-ի «Ծաղկաձոր համայնքի «Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոց » համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների քանակը, հասիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին » N 130 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 3։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի մայիսի 01-ից։ |