Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 15-րդ կետի , <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> 9-րդ հոդվածի, 5-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 1․ Ծաղկաձոր համայնքում ստեղծել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի <<Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ ՀՈԱԿ)։ 2․ Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի <<Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելված 1։ 3․ Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի <<Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2։ 4․ Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի <<Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող գույքի կազմը՝ համաձայն հավելված 3։ 5.Համայնքային սեփականություն հանդիսացող շենքը անհատույց օգտագործման իրավուքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի <<Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով՝ համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրի հիման վրա։ |