Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 47
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՌԻՄԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵՂՐԱՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ <<ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ >> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԱԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 15-րդ կետի , <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> 9-րդ հոդվածի, 5-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

1․ Ծաղկաձոր համայնքում ստեղծել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի <<Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ ՀՈԱԿ)։
2․ Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի <<Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելված 1։
3․ Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի <<Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2։
4․ Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի <<Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող գույքի կազմը՝ համաձայն հավելված 3։
5.Համայնքային սեփականություն հանդիսացող շենքը անհատույց օգտագործման իրավուքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի <<Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով՝ համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրի հիման վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՌԻՄԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(30.16 Կբ)
(499.21 Կբ)
(16.91 Կբ)
(53.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner