Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, ընդունելով Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ավագանու 2015 թվականի ապրիլի 09-ի թիվ 29 որոշմամբ հաստատված Մեղրաձոր գյուղի գլխավոր հատակագծի պահանջները, Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի Հուլիսի 12-ի թիվ 113 որոշումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին
1.Հաշվի առնելով Ծաղկաձոր համայնքի, Մեղրաձոր գյուղի գլխավոր հատակագծի պահանջները՝ Ծաղկաձոր համայնքի, Մեղրաձոր գյուղում Ռոման Շահենի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր հասցեում գտնվող 07-045-0452-0006 կադաստրային ծածկագրով , 0,64875 հա մակերեսով հողամասի 0,02130 հա մակերեսով հատվածի նպատակային և գործառնական նշանակությունը գյուղատնտեսական խոտհարքից փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման համար նախատեսված հողի:
2.Սույն փոփոխությունը կատարել նաև համայնքի կադաստրային քարտեզում:
3. Սահմանել, որ փոփոխման դեպքում կադաստրային արժեքի տարբերությունը կազմում է 385 680 ( երեք հարյուր ութսունհինգ հազար վեց հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125006024 հաշվեհամարին: