Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 23․1-ին կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 146-Ն որոշումը՝
1. <<ԾԱՂԿԱՁՈՐ ԻՆՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը / գործունեության հասցեն՝ ք. Ծաղկաձոր, Նոր թաղամաս 2-րդ փողոց 26/ տրամադրել թույլտվություն 2025 թվականի ընթացքում Ծաղկաձոր համայնքի անվանումը որպես ֆիրմային անվանման տարր օգտագործելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: