Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 66
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԲԱԶՄԱՆԲԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով՝

 1․ Սահմանել Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուները հաղորդալարեր անցկացնելու համար օգտագործման տրամադրման ծառայության  վճար՝

   1) Ծաղկաձոր քաղաքային բնակավայրում` ամսական 400 (չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ` յուրաքանչյուր հենասյան համար,

   2) գյուղական բնակավայրերում՝ ամսական 250 (երկու հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ` յուրաքանչյուր հենասյան համար։

2․ Սահմանել Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուները գովազդ տեղադրելու համար օգտագործման տրամադրման ծառայության  վճար՝

  1) Ծաղկաձոր քաղաքային բնակավայրում` ամսական 7000 (յոթ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ` յուրաքանչյուր հենասյան համար,

   2) գյուղական բնակավայրերում՝ ամսական  3500(երեք հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ` յուրաքանչյուր հենասյան համար։

3․ Սահմանել Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի և շինությունների պատերը գովազդ տեղադրելու համար օգտագործման տրամադրման ծառայության  վճար՝

  1) Ծաղկաձոր քաղաքային բնակավայրում` ամսական 1500 (հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ` յուրաքանչյուր 1քմ տարածքի համար,

   2) գյուղական բնակավայրերում՝ ամսական 750  ( յոթ հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ` յուրաքանչյուր 1քմ տարածքի համար։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՅԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner