Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Հաստատել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի թիվ 4 հերթական նիստի օրակարգը՝
1. Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող գույքի /ակտիվների և պարտավորությունների/ ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
2. Մեղրաձոր համայնքի սեփականություն հանդիսացող գույքի /ակտիվների և պարտավորությունների/ ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
3. Ծաղկաձոր համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
4. Մեղրաձոր համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
5. Հաշվետու տարում Ծաղկաձոր համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությանը հաստատելու մասին:
6. Հաշվետու տարում Մեղրաձոր համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությանը հաստատելու մասին:
7. Ծաղկաձոր համայնքի 2022 թվականի հունվարի 27-ի թիվ 26-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
8. Ծաղկաձոր համայնքի <<Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> հիմնարկի տնօրեն նշանակելու մասին:
9. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 14-ի թիվ 6 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
10.Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու մասին:
11 Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին:
12. Ծաղկաձոր համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին:
13. Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին:
14. Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում աղբահանության իրականացման և սանիտարական մաքրման կարգը և սխեման հաստատելու մասին:
15. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի <<Ծաղկաձոր կոմունալ տնտեսություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:
16. Ծաղկաձոր համայնքի սեփականություն համարվող հողամասերն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին:
17. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին:
18. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին:
19. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին:
20. Ծաղկաձոր համայնքի ղեկավարին լիազորելու մասին:
21. Ծաղկաձոր համայնքի և Մեղրաձոր համայնքի ավագանու մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին:
22. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին:
23. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 26-ի թիվ 11 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
|