Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 05-ի թիվ 54-Ն որոշումը՝
1. Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 2023 թվականի հունվարի 23-ի <<Ծաղկաձոր համայնքի 2023 թվականի եկամուտների և ծախսերի եռամսյակային համամասնությունները հաստատելու մասին>> թիվ 130 որոշման թիվ 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: