Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 38․1-րդ հոդվածով՝ 1․ Չեղյալ Ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի <<Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու մասին>> թիվ 48-Ն որոշումը։
2․ Չեղյալ Ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի <<Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին>> թիվ 49-Ն որոշումը։
3․ Չեղյալ Ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի << Ծաղկաձոր համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին>> թիվ 50-Ն որոշումը։
4․ Չեղյալ Ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի << Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին>> թիվ 51-Ն որոշումը։
5․ Չեղյալ Ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի <<Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում աղբահանության իրականացման և սանիտարական մաքրման կարգը և սխեման հաստատելու մասին>> թիվ 52-Ն որոշումը։
6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |