2023 թվականի N_ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 3-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի ԹԻՎ 4 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Հաստատել համայնքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2023 թվականի մարտի 7-ի թիվ 4 հերթական նիստի օրակարգը՝
- Գրիգոր Հայրապետյանին գումար վերադարձնելու մասին։
- Ծաղկաձոր համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման հաշվետվությունը ի գիտություն ընդունելու մասին։
- Ծաղկաձոր համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
- Ծաղկաձոր համայնքի <<Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին։
- Համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը քննարկելու մասին:
- Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները սահմանելու մասին
- Ծաղկաձոր համայնքի սեփականություն համարվող հողամասերը աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին։
- Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին։
- Հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։
- Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 221-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
- Դրամական աջակցություն տրամադրելու մասին։
- Հենասյունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին։
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|