Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 15-րդ հոդվածով, <<Համայնքային կառավարչական հիմնարկների մասին>> օրենքի 18-րդ հոդվածով և հիմք ընդունելով <<Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին>> օրենքի 58-րդ հոդվածով՝ 1․ Դադարեցնել Ծաղկաձոր համայնքի <<Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> հիմնարկի գործունեությունը։
2․ Ծաղկաձոր համայնքի տնօրինմանը հանձնել Ծաղկաձոր համայնքի <<Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> հիմնարկին ամրացված գույքը՝ համաձայն հավելվածի։
3․ Ծաղկաձոր համայնքի <<Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> հիմնարկի գործունեությունը դադարեցված է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը։ |