Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 48 1 -րդ և 76-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով և հիմք ընդունելով «Վիվա Արմենիա » փակ բաժնետիրական ընկերության գրությունը՝ 1․Համայնքային սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Սարալանջի փողոց 3/4 հասցեում գտնվող,հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված 0,002 հա (ծածկագիր 07-005-0001-0002) հողամասը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով 10 (տաս ) տարի ժամկետով օգտագործման տրամադրել «Վիվա Արմենիա » փակ բաժնետիրական ընկերության շարժական կայան տեղադրելու նպատակով ։ 2․ Սահմանել ամսեկան վարձավճար 50 000 ( հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |