Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 փետրվարի 2025 թ.

ԱՐՍԵՆ ՀՈՎԻԿԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի «ա» ենթակետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N 161 որոշումը և քաղաքացի Արսեն Հովիկի Սուքիասյանի դիմումը`

1. ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոց 68/2 շենքի թիվ 9 հասցեի բնակիչ՝ Արսեն Հովիկի Սուքիասյանին կառուցապատման իրավունքով տրամադրել Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոց 68/21 հասցեում գտնվող 0,002 հա մակերեսով հողամասը` ավտոտնակ կառուցելու նպատակով:

2․ Արսեն Հովիկի Սուքիասյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիր` 90 տարի ժամկետով:

3.Տարեկան վարձավճարը սահմանել 7000 /յոթ հազար/ ՀՀ դրամ:

4․Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր 3-րդ փողոց  թիվ 68/21 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում  և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,  անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկ Բաբայան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner