Ղեկավարվելով Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ավագանու 2015 թվականի ապրիլի 09-ի թիվ 29 որոշմամբ հաստատված Մեղրաձոր գյուղի գլխավոր հատակագծի պահանջները, Մարիամ Ալբերտի Իգիթյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1. Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Մեղրաձոր հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 07-045-0452-0064) 0,235 հա մակերեսով հողամասի 0.05330 հա մակերեսով հատվածի նպատակային և գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական վարելահողից փոխել և պատկերել որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման համար նախատեսված հողամաս:
2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակության փոփոխության դեպքում անհրաժեշտ է վճարել հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |