Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 18-ի «Ինքնակամ կառույցը համայնքային սեփականություն ճանաչելու մասին» N 451 որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
1) Նշված 466,35 ք․մ շինություններից 260,71 ք․մ մակերեսով շինությունները և 7,32 ք․մ մակերեսով պարիսպը, որոնք կառուցվել են 2020 թվականին, ճանաչել օրինական և դիմել կադաստրի կոմիտե շինությունների և դրանով զբաղեցրած (պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ) 0,19237 հա մակերեսով հողամասի նկատմամբ պետական գրանցում կատարելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահին: