Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N146-Ն որոշման հավելված 2-ը՝
Սուրեն Սերյոժայի Նազարյանին ժառանգությամբ անցած (ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 2025 թվականի հոկտեմբերի 09-ին,ՀՀ, Երևան նոտարական տարածքի նոտար՝ Աստղինե Գրիշայի Միքայելյանի կողմից, գրանցված գրանցամատյանում N 5379, ժառանգական գործ N 78/25 ), 0․071 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,քաղաք Ծաղկաձոր, Սարալանջի 1-ին փողոց, 4/3 հողամաս։