Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N146-Ն որոշման հավելված 2-ը՝
Նարեկ Վարդանի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական N 15082023-07-0153) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր,գյուղ Գոռգոչ,2-րդ փողոց 45 հասցեում գտնվող 0․156 հա մակերեսով հողամասի և (սեփականության վկայական N 28112019-07-0157) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,գյուղ Մեղրաձոր,2-րդ փողոց 47 հասցեում գտնվող 0․142 հա մակերեսով հողամասի միավորման հետևանքով առաջացած 0.298 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե` մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,գյուղ Գոռգոչ, 2-րդ փողոց, 45-47 բնակելի տուն :