Այսօր: Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 օգոստոսի 2025 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ծաղկաձորի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝  համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակիցների կողմից կազմված վարչական իրավախախտման արձանագրության հիման վրա:

   Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Վահագն Ավետիքի Նազարյանը Ծաղկաձոր համայնքի, Սարալանջի 12/1 հողամասում գտնվող սեփականության իրավունքով պատկանող հողամասում ապօրինի կառուցել է ինքնակամ շինություն՝  տաղավար,  այսինքն կատարել է իրավախախտում, որը նախատեսված է  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի /հետայսու՝ Օրենսգիրք/ 154-րդ հոդվածի 1-ին մասով, համաձյան որի սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված, կամ բազմաբնակարան շենքում,  կամ շենքերին կից , օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության,  կամ թույլտվությամբ սահմանված պայմանների, կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք-շինության կամ այլ կառույց կառուցելը. առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթ հարյուր հիսունապատիկից հազար հինգ հարյուրապատիկի չափով:

Հարուցված վարչական վարույթի լսումների վերաբերյալ ծանուցվել է Վահագն Ավետիքի Նազարյանը ,  ընդունել է իր կողմից իրավախտում կատարելու փաստը, սակայն լսումներին ներկա չի գտնվել: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Վահագն Ավետիքի Նազարյանը:

Ելնելով վերոգրյալից  և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 33-րդ հոդվածով, 154-րդ հոդվածի 1-ին մասով, 219.1-րդ, 252-րդ, 281-րդ, 282-րդ և 305-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով  և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ղեկավարին կից վարչական հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 25-ի  թիվ 2 արձանագրությունը.

 

1. Քաղաքացի Վահագն Ավետիքի Նազարյանը ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք, 750 000/ յոթ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով: 

2. Տուգանքի վճարումը կատարել սույն որոշման ստացման պահից  ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում՝ հետևյալ հաշվեհամարին.  900125002114

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Վահագն Ավետիքի Նազարյանին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից: 

4.  Սույն որոշումը կարող  է բողոքարկվել վարչական կարգով որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 /երեսուն/ օրվա ընթացքում, իսկ դատական կարգով ՝  երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սամվել Ալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner