Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, հիմք ընդունելով Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 08-ին հաստատված «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայք -5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կազմում ներառված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 127-Ն որոշումը, Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները, ինչպես նաև ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի հունվարի 15-ին տրված՝ թիվ ԱՏ-21012025-07-0229 տեղեկանքը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին.
1.Հաշվի առնելով Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Հանքավան 2-րդ փողոց 5/3 հասցեում գտնվող Աստղիկ Վազգենի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, 07-039-0101-0066 կադաստրային ծածկագրով , 0,25 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը գյուղատնտեսական, արոտավայրերից փոփոխել բնակավայրերի , բնակելի կառուցապատման համար նախատեսված հողերի:
2․Հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխումից առաջացած կադաստրային արժեքի տարբերությունը կազմում է 4 599 250 (չորս միլիոն հինգ հարյուր իննսունինը հազար երկու հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125013103 հաշվեհամարին։
3.Սույն փոփոխությունը կատարել նաև Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում: