Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



18 ապրիլի 2024 թ.

ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի N 12-Ն հրամանի N1 հավելվածով և N 13-Ն հրամանով`

1. 2024 թվականի մայիսի  -ին ժամը 11:00-ին անցկացնել մրցույթ Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության,
գյուղատնտեսության, 
բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ /ծածկագիր 31- 10/
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի  զարգացման ծրագրերի,
տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի  առաջատար մասնագետ 
/ծածկագիր 32-  8/  
2.Հաստատել մրցույթի հայտարարությունը՝ համաձայն հավելված 1-ի:
3.Մրցութային հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկման, նախապատրաստական աշխատանքների իրականացման լիազորությունները վերապահել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական, քարտուղարության, անձնակազմի կառավարման բաժնի պետ Ռիմա մանուկյանին:
4.Աշխատակազմի քարտուղարին` ապահովել հայտարարության հրապարակումը, համայնքի ղեկավարի նստավայրում հրապարակել` տեսանելի վայրում փակցնել հայաստանի հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի կողմից տրամադրված մրցութի հարցաշարերը՝ իրենց միանշանակ ճիշտ պատասխաններով:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ռիմա Մանուկյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner