Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշումներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023RDUNHY)`
1.Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, ք․ Ծաղկաձոր Նոր Թաղամասի 1-ին փողոց թիվ 17/1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վրա Արուսյակ Հրանտի Մարգարյանի կողմից ինքնակամ կառուցված ընդհանուր 5,62 ք.մ. արտաքին մակերեսով պարիսպը ճանաչել համայնքային սեփականություն:
2.Նշված 5,62 ք.մ. արտաքին մակերեսով պարիսպը ճանաչել օրինական և դիմել կադաստրի կոմիտե շինության և զբաղեցրած 0,02500 հա մակերեսով հողամասի նկատմամբ պետական գրանցում կատարելու համար: