ՂԵկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 14-ի թիվ 66 որոշումը և <<ԷՖ ՆԵԹ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը՝ 1․ Համայնքում ինտերնետային ծառայությունների հասանելությունը բարձրացնելու և ապահովելու նպատակով, թույլատրել <<ԷՖ ՆԵԹ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մալուխների անցկացման աշխատանքների համար օգտագործել Ծաղկաձոր համայնքի, Ծաղկաձոր քաղաքի Սարալանջ թիվ 1 հասցեից մինչև <<Ծաղկաձոր Մարրիոթ>> հյուրանոց ընկաց ճանապարհահատվածի արտաքին լուսավորության 110 հենասյուներ ։ 2․ Համայնքի ղեկավարին՝ <<ԷՖ ՆԵԹ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր։ |