Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.2-րդ կետով և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 1․ Սահմանել, որ Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները կարող են տեղակայվել ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, բազմաբնակարանային շենքերից, անհատական բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից, հյուրանոցներից, տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրականերից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա:
2. Անհատական բնակելի տների և (կամ) հանրային սննդի օբյեկտների և (կամ) հյուրանոցների և Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող . <<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի 15.2-րդ հոդվածով սահամանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների միջև սույն որոշման 1-ին կետով սահմանվածհեռավորությունը կարող է չպահպանվել անհատական բնակելի տան, հանրային սննդի օբյեկտի, հյուրանոցի սեփականատերերի գրավոր համաձայնության առկայության դեպքում: |