Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի թիվ 53 որոշումը և 2023 թվականի հունիսի 12-ի թիվ 01 արձանագրությունը`
-
<<ՍԱՏՈՒՐՆԱՎԱՆ>> ՍՊԸ-ին օտարել համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 15032022-07-0170, կադաստրային ծածկագիր 07-005-0016-0226), համայնք Ծաղկաձոր, ք․ Ծաղկաձոր Պահլավունյաց փողոց թիվ 73 հասցեում գտնվող ,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված 3.759125 հա մակերեսով հողամասը 395 227 000 (երեք հարյուր իննսունհինգ միլիոն երկու հարյուր քսանյոթ հազար) Հայաստանի Հանրապետության դրամով:
- Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Պահլավունյաց փողոց թիվ 73 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 46 000 (քառասունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:
-
<<ՍԱՏՈՒՐՆԱՎԱՆ>> ՍՊԸ-ի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
|