Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 1-ին մասի 1-ին, 3-րդ կետերի և 71-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 6-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով Հովհաննես Գարիկի Չոլախյանի դիմումը՝ 1․Տալ համաձայնություն՝ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնքի, Ծաղկաձոր քաղաքի Ամառանոցային փողոց 2/1 հողամաս հասեում գտնվող՝ Հովհաննես Գարիկի Չոլախյանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի, հասարակական կառուցապատման նպատակային և գործառնական նշանակության 0,019405 հա /ծածկագիր 07-005-0013-0096, վկայական 17092024-07-0044/ մակերեսով հողամասը համարժեք փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնքի, Ծաղկաձոր քաղաք Ամառանոցային փողոց 2/3 հողամաս հասցեում գտնվող 0,019405 հա / ծածկագիր 07-005-0009-, վկայական / մակերեսով բնակավայրերի, Բնակելի կառուցապատման գործառնական և նպատակային նշանակության հողամասի հետ՝ հողամասի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու և հողամասը միավորելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |