Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի 1023-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, սեփականության իրավունքի գրանցման վկայականներ ՝ 13072022-07-0159 , 12012022-07-0071 և հիմք ընդունելով Տիգրան Հրաահատի Թամազյանի դիմումը`
-
Օրինականացնել Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Ամառանոցային փողոց 4/4 և 4/6 հասցեներում գտնվող, Տիգրան Հրաահատի Թամազյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփ․ վկայականի համար՝ 13072022-07-0159 , 12012022-07-0071) հողամասում ինքնակամ կառուցված 32,09 քառ.մ․ ընդհանուր արտաքին մակերեսով (ներքին մակերես ՝ 26,52 , ըստ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականների) շինությունները:
-
Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60 օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Շինությունների օրինականացման համար սահմանել վճար` 205 762 ( երկու հարյուր հինգ հազար յոթ հարյուր վաթսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002478 հաշվեհամարին:
|