Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Մերուժան Բենիկի Մարկոսյանի դիմումը`
1.Մերուժան Բենիկի Մարկոսյանին օտարել Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր 3-րդ փողոց թիվ 68/16 հասցեում գտնվող, (վկայական համար 03102024-07-0220, կադաստրային ծածկագիր 07-045-0063-0114) Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված 0,0035 հա մակերեսով հողամասը՝ 65 720 /վաթսունհինգ հազար յոթ հարյուր քսան/ Հայաստանի Հանրապետության դրամով որը անհրաժեշտ է վճարել 900125006305 հաշվեհամարին և իր կողմից կառուցված 35 ք.մ. արտաքին մակերեսով ավտոտնակը ՝ 49 770 / քառասունիննը հազար յոթ հարյուր յոթանասուն/ Հայաստանի Հանրապետության դրամով , որը անհրաժեշտ է վճարել 900125003492 հաշվեհամարին:
2․Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Մեղրաձոր 3-րդ փողոց թիվ 68/16 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 ( երեսունվեց հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125006024 հաշվեհամարին :
3. Մերուժան Բենիկի Մարկոսյանի հետ կնքել շինության և հողամասի օտարման պայմանագիր: