Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, հիմք ընդունելով Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 08-ին հաստատված «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայք -5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կազմում ներառված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 127-Ն որոշումը, Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները, ինչպես նաև ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի ապրիլի 21-ին տրված՝ թիվ ԱՏ-21042025-07-0263 տեղեկանքը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին.
1.Հաշվի առնելով Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները՝ Ծաղկաձոր համայնքի, Աղավնաձոր գյուղում՝ Դավիթ Գագիկի Մանասյանին սեփականության իրավունքով պատկանող, համայնք Ծաղկաձոր, գյուղ Աղավնաձոր հասցեում գտնվող, 0,21 հա մակերեսով հողամասի, 0,17423 հա մակերեսով հատվածի նպատակային և գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արոտավայրերից փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման համար նախատեսված հողերի:
2. Սահմանել, որ փոփոխման դեպքում կադաստրային արժեքի տարբերությունը կազմում է 3 271 517 ( երեք միլիոն երկու հարյուր յոթանասունմեկ հազար հինգ հարյուր տասնյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125014101 հաշվեհամարին:
3.Սույն փոփոխությունը կատարել նաև Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում: