2022 թվականի N_ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 10 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Հաստատել համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 10 արտահերթ նիստի օրակարգը՝
- Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի թիվ 26-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
- Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի <<Աղավնաձոր գյուղի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրելու և կանոնադրությունը հաստատելու մասին։
- Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի <<Աղավնաձոր գյուղի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների 2022 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։
- <<ՉեսսՄուդ>> շախմատի միջազգային բաց մրցաշարի կազմակերպմանը աջակցելու և դրամական աջակցություն ցուցաբերելու մասին։
- Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 11-ի թիվ 139 որոշումն ուժը կորցրած ճանաչելու և գումար վերադարձնելու մասին։
- Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին։
- Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին։
- Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
- Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
- Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
- Կոտայքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում երիտասարդներին ընդգրկելու մասին:
- Նվիրատվությունն ընդունելու համաձայնություն տալու մասին։
- Իսկուհի Գալստյանին գումար վերադարձնելու մասին։
- Աշոտ Գառնիկի Կարապետյանին գումար վերադարձնելու մասին։
- Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի կողմից համայնքում իրականացված վարչական հսկողության արդյունքում կազմված արձանագրությունները և հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ արված առաջարկությունները քննարկելու մասին:
- <<Յուտիսի>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հենասյունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին:
- Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 11-ի թիվ 130-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
- Ծաղկաձոր համայնքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանելու մասին։
- Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները հաստատելու մասին։
- Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին։
- <<Մեղրաձորի բժշկական ամբուլատորիա>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող վճարովի ծառայությունների վճարների չափերը սահմանելու մասին։
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|