Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N146-Ն որոշման հավելված 2-ը՝
Առաքել Հայկարամի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող ( սեփականության վկայական N 29122023-07-0243), 0.04 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր, 2-րդ փողոց, 21/1 հողամաս: