Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին, 4-րդ և 7-րդենթակետերով և հիմք ընդունելով Մեխակ Սասունի Միքայելյանի ՝դիմումը
1․ Մեխակ Սասունի Միքայելյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Օրբելի եղբայրների փողոց, 21/3 հողամաս հասցեում գտնվող 0,2809 հա /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0025-0122/ մակերեսով հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասին կից՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Օրբելի եղբայրների փողոց, 21/7 հողամաս հասցեում գտնվող 0,039 հա / ծածկագիր՝ 07-005-0025-0123/ մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը։ 2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 6 308 874 ( վեց միլիոն երեք հարյուր ութ հազար ութ հարյուր յոթանասուն չորս) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․ Հողամասի օտարումը իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։