Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և 17-րդ հոդվածի պահանջներով` 1․ Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 13 արտահերթ նիստի օրակարգը․ 1) Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին․
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի «Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոց» համայնքային ոչ առեվտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Ծաղկաձոր համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 102 որոշման հավելված 2-ը ուժը կորցրած ճանաչելու մասին․ 3) Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտերը հաստատելու մասին․ 4) Դրամական օգնություն տրամադրելու մասին․ 5) Հյուրանոցային սպորտի հանգստի և ժամանցի համալիրի կառուցման նախնական համաձայնություն տալու մասին․ 6) Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող մոլիբդենի հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ իրականացնելու նախնական համաձայնություն տալու մասին։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |