Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 հոկտեմբերի 2024 թ.

ՍԵՅՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն  որոշման պահանջներով և հիմք ընդունելով Սեյրան Հարությունի Հարությունյանի դիմումը`

1.Սեյրան Հարությունի Հարությունյանին օտարել Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, ք․ Ծաղկաձոր , Կ․ Անդրեասի փողոց 4/1 հասցեում գտնվող, (վկայական համար 09072024-07-0172, կադաստրային ծածկագիր 07-005-0026-0531) Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, հատուկ պահպանվող տարածքների ,հանգստի համար նախատեսված 0,00624 հա մակերեսով հողամասը՝ 1 009 420 /մեկ միլիոն ինը հազար չորս հարյուր քսան/ Հայաստանի Հանրապետության դրամով որը անհրաժեշտ է վճարել 900125002122 հաշվեհամարին  և իր կողմից կառուցված 54,29 ք.մ.  արտաքին մակերեսով անավարտ հանգստի տնակը ՝ 1 566 484 / մեկ միլիոն հինգ հարյուր վաթսունվեց  հազար չորս հարյուր ութսունչորս/ Հայաստանի Հանրապետության դրամով , որը անհրաժեշտ է վճարել 900125003484 հաշվեհամարին:

2․Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, ք․ Ծաղկաձոր , Կ․ Անդրեասի փողոց 4/1 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում  և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 ( երեսունվեց հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ,  անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125006024 հաշվեհամարին :

3. Սեյրան Հարությունի Հարությունյանի հետ կնքել շինության և հողամասի օտարման պայմանագիր:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկ Բաբայան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner