Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 88
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2023 թվականի N 88

<<ՍԱՏՈՒՐՆԱՎԱՆ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ և ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱԿԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 8-րդ մասով, հոդվածի  <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064 -Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-240 եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնքի, Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցի 73 հասցեում գտնվող՝ <<ՍԱՏՈՒՐՆԱՎԱՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 3,759125 հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված հողամասը (կադաստրային ծածկագիր 07-005-0016-0226, վկայական N 19062023-07-0155) 3,759125 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողամաս:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Կողմ -7

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner