2024թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ՀՀ Կոտայքի մարզի, Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում ՝ ՀՀ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Արտավազ, 1-ին փողոց, 44 շենք հասցեում, տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզի Արտավազի կրթահամալիրի կառուցման աշխատանքների վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) առաջին հանրային լսումը:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: