Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 մարտի 2024 թ.

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշումով և հիմք ընդունելով Արսեն Սարգսյանի 2024 թվականի մարտի 25-ի դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 28-ի N 1/փ-100 եզրակացության և Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 7-ի համար 46 որոշման հիմքով գրանցված  N 20032024-07-0212 սեփականության վկայականը:

1. Կատարել ուղղում Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից տրված 2023 թվականի հունիսի 21-ի թիվ 44 ճարտարապետահատակագծային առաջադրանքում (նախագծման թույլտվություն) և լրացված վերնագրում օբյեկտի անվանումը <<Հյուրանոցային և հանգստի համալիր բնակելի մասով>> բառակապակցությունը փոխել <<բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր>> բառակապակցությամբ:

2.Ճարտարապետահատակագծային առաջադրանքի «1» կետը փոխել և շարադրել «բնակավայրերի բնակելի կառուցապատման համար» նախադասությամբ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արա Մեսրոպյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner