Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ հիմք ընդունելով՝ Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N146-Ն որոշման հավելված 2-ը, Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 171 որոշումը և 2025 թվականի մարտի 06-ի թիվ 07 արձանագրությունը`
-
Գագիկ Իշխանի Բեգոյանին օտարել համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 25122024-07-0236, կադաստրային ծածկագիր 07-005-0022-0602), համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք, Սարալանջի փողոց 36/2 հասցեում գտնվող ,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված 0,1 հա մակերեսով հողամասը 12 000 000 (տասներկու միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամով:
- Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք, Սարալանջի փողոց 36/2 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:
- Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք, Սարալանջի փողոց 36/2 հասցեում գտնվող հողամասի չափագրական աշխատանքներ կատարելու համար վճարումը կազմել է 30 000 (երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002049 հաշվեհամարին:
-
Գագիկ Իշխանի Բեգոյանի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
|