Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի « Ծաղկաձոր համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» թիվ 129 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․ 1) 1-ին կետի « ստեղծել ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողով հետևյալ կազմով» բառերից հետո 4-րդ ենթակետի « Գնել Թովմասյան» բառերը փոխարինել «Հովիկ Գոգոլյան » բառերով․ 2) 2-րդ կետի «Ստեղծել մշակույթի, կրթության, սպորտի, զբոսաշրջության և սոցիալական հարցերի մշտական գործող հանձնաժողով հետևյալ կազմով» 2-րդ ենթակետի «Ռուզաննա Պետրոսյան» բառերը փոխարինել « Ռուզաննա Բաբայան» բառերով․ 3) 3-րդ կետի « Ստեղծել քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական գործող հանձնաժողով հետևյալ կազմով» 2-րդ ենթակետի « Գնել Թովմասյան» բառերը փոխարինել «Հովիկ Գոգոլյան » բառերով․
4) 4-րդ կետի « ստեղծել գյուղատնտեսության, բնության և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողով՝ հետևյալ կազմով» 4-րդ ենթակետի «Ռուզաննա Պետրոսյան» բառերը փոխարինել « Ռուզաննա Բաբայան» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |