Այսօր: Երկուշաբթի, 28 Ապրիլի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



28 ապրիլի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՔԱՆԴՄԱՆ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԱՎՐԻ 09-Ի «ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 2 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԵՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հաշվի առնելով, որ Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Աղավնաձոր 3 հասցեում գտնվող 685940հա մակերեսով հողամասի  վրա առկա 64827քմ ներքին մակերեսով շինությունների կառուցման համար լիազոր մարմնի կողմից համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր չեն տրամադրվել, դրանք որպես ինքնակամ շինություն ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառված չեն, ինչը հաստատվում է նաև ՀՀ կադաստրի կոմիտեի 19022025թ N ԱՏ-19022025-07-1066 տեղեկանքով, ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ԳՄ/7828-2025 գրությամբ, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային մասնաճյուղի 10032025թ N Կ-254 գրությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով 16122021 թվականի ՀՕ-397-Ն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ կառավարության 18052006 թվականի թիվ 912-Ն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետը,  նույն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասը, և հաշվի առնելով համայնքային սեփականություն հանդիացող ՀՀ, Կոտայքի մարզի, Ծաղկաձոր համայնքի, Աղավնաձոր գյուղի թիվ 3 հասցեում առկա 64827քմ ներքին մակերեսով ինքնակամ կառույցները, որպես այդպիսին հաշվառված չեն, դրանցով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ որևէ անձի իրավունք գրանցված չէ, տվյալ ինքնակամ շինություններով ծանրաբեռնված 685940հա մակերեսով հողամասը հանդիսանում է համայնքային սեփականություն, ինչը հաստատվում է նաև ՀՀ կադաստրի կոմիտեի 03102024 թվականի թիվ ԱՏ-03102024-07-0258 գրությամբ և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածով՝

1 Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Աղավնաձոր 3 հասցեում գտնվող 685940 հա մակերեսով հողամասը ճանաչել համայնքային սեփականություն։

2 Չօրինականացնել ՀՀ, Կոտայքի մարզի, Ծաղկաձոր համայնքի, Աղավնաձոր գյուղի թիվ 3 հասցեում առկա 64827քմ ներքին մակերեսով ինքնակամ կառույցները։

3 ՀՀ, Կոտայքի մարզի, Ծաղկաձոր համայնքի, Աղավնաձոր գյուղի թիվ 3 հասցեում առկա 64827քմ ներքին մակերեսով ինքնակամ կառույցները քանդել։

4 Ուժը կորցրած ճանաչել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 09 հունվարի 2025 թվականի N 2 որոշման 1-ին կետը։

5 Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Աղավնաձոր 3 հասցեում գտնվող 685940 հա մակերեսով հողամասի նկատմամբ պետական գրանցում կատարելու համար։

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արա Մեսրոպյան   Ռուզաննա Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner