Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ հոդվածով`
1.<<Ծուխ-Ածուխ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 2025 թվականի հունվարի 01-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը Ծաղկաձոր համայնք, Իսահակյան փողոց 3/1 հասցեում՝ 24 քմ ընդհանուր մակերեսով իր կազմակերպության արտաքին գովազդ /Ծուխ-Ածուխ/տեղադրելու թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: