Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 84-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշմամբ հաստատված կարգը
1.Հայաստանի Հանապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու` «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ:
2.Հաստատել՝ Հայաստանի Հանապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու` «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկման անցկացման վերաբերյալ հայտարարությունը՝ համաձայն հավելվածի:
3.Ապահովել համայնքապետարանի ինտերնետային կայքում և համայնքի տեղեկատվական կառավարման համակարգում Հայաստանի Հանապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու` «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների հրավերի տեղադրումը, ինչպես նաև համայնքի բնակիչներին օրենքով սահմանված կարգով իրազեկելը:
4.Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ՝ Նարինե Խաչատրյանի վրա:
5.Սույն որոշման հսկողությունը վերապահել Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Գարիկ Բադալյանին։
6.Հանրային բաց լսումները տեղի կունենան 2025 թվականի դեկտեմբերի 11-ին ժամը 12:00-ին Ծաղկաձորի համայնքապետարանի վարչական շենքում, հասցեն՝ քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրներ 9։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: