Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով
Ծաղկաձոր համայնքին պատկանող (սեփականության վկայական N 15102024-07-0176) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,Սարալանջի փողոց, 26/3 հասցեում գտնվող 0,05741 հա մակերեսով հողամասի և (սեփականության վկայական N 14092023-07-0151) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,Սարալանջի փողոց, 26/2 հասցեում գտնվող 0,076 հա մակերեսով հողամասի միավորման հետևանքով առաջացած 0.13341 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե` մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,Սարալանջի փողոց, 26/2 հողամաս: