Ղեկավարվելով <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 8-րդ մասով, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 14․3 հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնքի, Արտավազ գյուղի վարչական տարածքում գտնվող՝ քաղաքացի Հայկ Ռաֆայելի Սողոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող 0,85565 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքից (կադաստրային ծածկագիր 07-017-0143-0028, վկայական N29112022-07-0169) 0,10054 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել հատուկ պահպանվող , գործառնական նշանակությունը հանգստի համար նախատեսված հողամաս:
2. Սահմանել, որ հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության դեպքում անհրաժեշտ է վճարել հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |