|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 ապրիլի 2024 թվականի N 485 |
2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՄԼ-1 ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿՑԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 48․1-րդ, 74-րդ և 76-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 08-ի թիվ 21 որոշումը և 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 01 արձանագրությունը`
-
<<ԽԵԼԱՑԻ ԿԱՆԳԱՌ 1>> ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրել համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 26012024-07-0042, կադաստրային ծածկագիր 07-005-0004-0005), համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք․, Ծաղկունյաց հրապարակ թիվ 10 հասցեում գտնվող ,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին դասվող, բնակավայրերի, ընդհանուր օգտագործման տարածք հանդիսացող, 0․00279 հա մակերեսով հողամասը և դրա վրա կառուցված 23․45 քմ մակերեսով հասարակական սպասարկման սրահը 3 000 000 (երեք միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով:
- Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք, Ծաղկունյաց հրապարակ թիվ 10 հասցեում գտնվող հողամասի և դրա վրա կառուցված շինության պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:
-
<<ԽԵԼԱՑԻ ԿԱՆԳԱՌ 1>> ՍՊԸ-ի հետ կնքել կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|