Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 նոյեմբերի 2023 թ.

ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով,  և  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին  կետի  1-ին, 4-րդ, 7-րդ    ենթակետերով  , հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 09 նոյեմբերի 2023 թվականի N 115 որոշումը. հիմք ընդունելով  <<ՍԱՏՈՒՐՆԱՎԱՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վահագն Կամոյի Պետրոսյանի դիմումը՝, ինչպես նաև հաշվի առնելով օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինությունը՝

1. <<ՍԱՏՈՒՐՆԱՎԱՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքով՝ որպես  ընդլայնում օտարել, իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ,  Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց 73 հասցեում գտնվող  (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական 24102023-07-0169 , կադաստրային ծածկագիր 07-005-0016-0226) 3.759125 հա մակերեսով,բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասին  կից, Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Պահլավունյաց  փողոց 73/9 հողամաս հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական N 07112023-07-0174, կադաստրային ծածկագիր 07-005-0016-0245), Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, համայնքի սեփականություն համարվող հատուկ պահպանվող տարածքների, հանգստի  համար նախատեսված 0.01 հա մակերեսով ազատ տարածքը համայնքի ավագանու կողմից սահմանած կադաստրային արժեքով`1 051 380 (մեկ միլիոն հիսունմեկ հազար երեք հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ , որը անհրաժեշտ է վճարել 900125002122 հաշվեհամարին:

2. <<ՍԱՏՈՒՐՆԱՎԱՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքով՝ որպես  ընդլայնում օտարել, իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ,  Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց 73 հասցեում գտնվող  (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական 24102023-07-0169 , կադաստրային ծածկագիր 07-005-0016-0226) 3.759125 հա մակերեսով,բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասին  կից, Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Պահլավունյաց  փողոց 73/10 հողամաս հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական N 07112023-07-0158, կադաստրային ծածկագիր 07-005-0016-0244), Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, համայնքի սեփականություն համարվող հատուկ պահպանվող տարածքների, հանգստի  համար նախատեսված 0.16 հա մակերեսով ազատ տարածքը համայնքի ավագանու կողմից սահմանած կադաստրային արժեքով`16 822 080 ( տասնվեց միլիոն ութ հարյուր քսաներկու հազար  ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ , որը անհրաժեշտ է վճարել 900125002122 հաշվեհամարին:

3.Ընդլայնման հետևանքով առաջացած 3.929125 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Ծաղկաձոր ք․, Պահլավունյաց փողոց 73:

4. <<ՍԱՏՈՒՐՆԱՎԱՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել հողի օտարման պայմանագիր:

5. Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Պահլավունյաց  փողոց 73/9 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում  և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,  անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:

6. Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Պահլավունյաց  փողոց 73/9 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում  և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,  անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Զոհրաբ Բաբախանյան  
Կից փաստաթղթեր՝
(334.72 Կբ)
(243.81 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner