Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով․ հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և Ծաղկաձոր համայնքի արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնհատող համայնքային հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 08-ի N 2 ակտը 1․Ծաղկաձոր համայնքի բյուջեի <<այլ նպաստեր>> 4729 հոդվածով նախատեսված ծախսերից տրամադրել դրամական օգնություն 200000 / երկու հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ Ծաղկաձոր համայնքի, Աղավնաձոր գյուղի 4-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 6 հասցեի բնակիչ՝ Ալեքսան Արշավիրի Ղազարյանին, ուժեղ քամու հետևանքով վնասված բնակելի տան տանիքի վերակառուցման համար։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|