Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի 1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023BFNQFW և հիմք ընդունելով Մերուժան Իրավի Հովհաննիսյանի դիմումը`
-
Օրինականացնել Ծաղկաձոր համայնք, գյուղ Աղավնաձոր , 3-րդ փողոց , 13-րդ փակուղի 5 հասցեում գտնվող, Մերուժան , Կարեն , Համեստ Հովհաննիսյաններին և Նաիրա Վարդանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (սեփ․ վկայականի համար՝ 2614938) 0,24 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 81,34 (ամառային խոհանոց ՝ 68,74 ք․մ․ , պարիսպ ՝ 12,6 ք․մ․) քառ.մ․ ընդհանուր արտաքին մակերեսով շինությունները:
-
Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 30 օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Շինությունների օրինականացման համար սահմանել վճար` 115 665 ( հարյուր տասնհինգ հազար վեց հարյուր վաթսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125003500 հաշվեհամարին:
|