Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 896 որոշմամբ և հիմք ընդունելով «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության լիազոր ներկայացուցիչ Հակոբ Բերբերյանի դիմումը`
1.«Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, ք․ Ծաղկաձոր, Սարալանջի փողոց թիվ 3/4 հասցեում գտնվող, հողամասի կառուցապատման իրավունքով պատկանող 0,002 հա մակերեսով հողամասի վրա մինչև 20 քառ.մ մակերեսով ոչ հիմնական բջջային կապի կայանի տեղադրման թույլտվություն:
2. Սահմանել, որ ոչ հիմնական բջջային կապի կայանը անհրաժեշտ է տեղադրել հողամասի սահմաններում, այն պետք է լինի հանելու կամ տեղափոխելու համար ապամոնտաժվող տարրերից հավաքվող կամ տարածական կայունություն ունեցող ամբողջական միավոր` բացառելով շինարարական աշխատանքներում թաց պրոցեսը, կապված տեղանքի առանձնահատկության հետ, կարող են կատարվել տեղանքին կապելու, հողին ժամանակավորապես ամրացնելու աշխատանքներ, ոչ հիմնական բջջային կապի կայանը հանելու կամ տեղափոխելու դեպքում պետք է վերականգնվի հողի մակերևույթը, դրա բարեկարգման ծածկույթը: Այդ ոչ հիմնական բջջային կապի կայանի տեղադրման, տեղափոխման, հողի ծածկույթի վերականգնման հետ կապված բոլոր ծախսերը կրում է ոչ հիմնական բջջային կապի կայանի սեփականատերը: